Հույս ունենք՝ Հայաստանի լիարժեք գործունեությունը ՀԱՊԿ տիրույթում կվերականգնվի. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանը դե յուրե շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ՝ ունենալով պարտականություններ և իրավունքներ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները այդ գործունեությունից նահանջ են որդեգրել։

«Հույս ունենք, որ առաջին հերթին ելնելով Հայաստանի անվտանգությունից, նաև տարածաշրջանի կայունությունից՝ Հայաստանի լիարժեք  գործունեությունը ՀԱՊԿ տիրույթում կվերականգնվի»,- ասել է Զախարովան։




Լրահոս