ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է խոսել Սուրեն Պետրոսյանը երկար լռությունից հետո. աղմկահարույց հայտարարություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սրբազան պայքարի երբեմնի ակտիվ մասնակիցներից Սուրեն Պետրոսյանն, ով պայքարի ամենաթեժ օրերին անհետացել էր, երեկ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին ու մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել։

Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ «Սրբազան պայքարը» գլխավորվել և կառավարվել է նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Իսկ թե ինչու է միայն հիմա դա անհանգստացնում Սուրեն Պետրոսյանին, նա պարզաբանում է՝ «նախկինների» ներգրավվածության մասին կասկածել է դեռ մայիսի 10-ից, սակայն չի բարձրաձայնել պրոցեսին չխանգարելու համար։ Ներքին զրույցներում, սակայն, բարձրաձայնել է։

Սուրեն Պետրոսյանն ամիսներ շարունակ շարժմանը մասնակցելուց հետո հայտարարում է, որ իր համար կարմիր գիծ է եղել, որ շարժման մեջ խորհրդարանական ընդդիմությունը չպետք է լուրջ ներգրավվածութուն ունենա։

Պետրոսյանի պնդմամբ` իշխանափոխություն հնարավոր է, եթե նախ լինի ընդդիմափոխությունը, ինչը, սակայն, ըստ նրա, տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերում է շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին՝ Սուրեն Պետրոսյանը նշում է՝ նրա հետ լուրջ հակասություն չի եղել, սակայն մայիսի 9-ի հանրահավաքին Բագրատ Սրբազանի կողմից իշխանությունների հրաժարականի պահանջ դրվել է, բայց նախկինների չվերարտադրվելու մասին նա չի հայտարարել։

Սուրեն Պետրոսյանը դժգոհում է խորհրդարանական ընդդիմությունից նաև այն բանի համար, թե թույլ չեն տալիս որևէ նոր քաղաքական ուժ հայտնվի, իսկ ով քննադատում է իրենց, որակավորում են՝ ՔՊ-ի գործակալ։

Ստացվում է՝ Սուրեն Պետրոսյանի խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ՝ խորհրդարանական ընդդիմությունը։

Հիշեցնենք նաև, որ այս տարվա հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ շարժման հանրահավաքի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո Սուրեն Պետրոսյանն այլևս չի հայտնվել շարժման կողքին, իսկ մինչև այդ նա ներկա է եղել գրեթե բոլոր ակցիաներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս