Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը 1 ԱՄՆ դոլար վարձակալությամբ կտրվի Սուրբ Աթոռին. որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան, Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքն իննսունինը տարի ժամկետով և տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով։

Վաղը՝ օգոստոսի 5-ին, կայանալիք Կառավարության նիստում Արարատ Միրզոյանը հաստատման կներկայացնի այս նախագիծը։

Նախագծում ասվում է․

«Հայաստանի հարաբերությունները Սուրբ Աթոռի հետ մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և հիմնված են ոչ միայն քրիստոնեական արժեքների, ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության, այլև արդի միջազգային հիմնախնդիրների հանդեպ ունեցած նույնական մոտեցումների վրա»։

Հարկ է նկատել, որ անգամ Կառավարության օրակարգում ներառված հարցի հիմնավորումում, գործադիրը հնարավորությունը բաց չի թողել հիշեցնելու և ընդգծելու եկեղեցու կողմից քաղաքական հայտարարություններով։

Էմմա Միքայելյան




Լրահոս