Հասարակական-քաղաքական գործիչ Թևան Պողոսյանի կինը՝ բլոգեր Գայանե Պողոսյանն իր էջում կիսվել է խորհուրդներով, թե ինչպես անել, որ հաճելի լինի երեխայի հետ դասապատրաստման պրոցեսը:
Բլոգեր Գայանե Պողոսյանն ինստագրամյան էջում տեսահոլովակ է տեղադրել և տեսանյութին կից գրել․
«Իսկ դուք սովորո՞ւմ եք դասերը երեխաների հետ։ Իմ փորձից եմ ասում՝ որքան հաճելի լինի դասապատրաստման յեսը, այնքան հաճույքով երեխան կանի տնայինները և չի դիմադրի։
Այն օրը հաշվում էի՝ պարզվեց բոլոր 5 երեխաներիս հետ դպրոց գնացած տարիների հանրագումարը կազմում է 12+12+12+12+9= 57 տարի։ Եվ ես դեռ ողջ եմ, ուրեմն դու էլ կհաղթահարես»:
Բլոգերը տեսահոլովակում նշել է․ «Միշտ պետք է մտածել երեխայի աշխարհի մասին և ձեր։ Եթե դուք դաս սովորելիս բղավում, կռվում և ճնշում եք գործադրում, դուք քանդում եք երկուսիդ հոգեկանը»:
Լիլիթ Նալբանդյան