
ArmLur.am-ին ահազանգում են, որ Արմավիրի մարզի Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում շոգի պատճառով դասաժամեր են կրճատվում: Ահազանգած աշակերտների ծնողների խոսքով՝ երեխաները 45 րոպե դասաժամի փոխարեն անում են 30 րոպե:
ArmLur.am-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Մարետա Սամվելյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Վերջինս ասաց, որ չկա նման բան: Բոլոր աշակերտները անում են իրենց 45 րոպե դասաժամը:
Էմմա Մարտիրոսյան