Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակում միջադեպերի վտանգը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են։ Այդ մասին ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Մենք պետք է մշտապես զգոն լինենք, քանի դեռ հակամարտությունը կամ ակտիվ ռազմական գործողությունները չեն ավարտվել: Կարծում եմ, որ որևէ լուրջ բանի հավանականությունը չի կարելի բացառել», – ասել է Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ կատարած այցից հետո։
Գրոսսին հանդիպել էր Ուկրաինայի էներգետիկայի նախարարության ղեկավար Գերման Գալուշչենկոյի, միջուկային կարգավորման ուկրաինական պետական տեսչության նախագահ Օլեգ Կորիկովի և Ուկրաինայի Էներգոատոմի ղեկավար Օլեգ Կոտինի հետ։ Սպասվում է, որ այս շաբաթ Կալինինգրադում նա կհանդիպի Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ։
Օգոստոսին Զապորոժիեի շրջանի նահանգապետ Եվգենի Բալիցկին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Էներգոդարի հրթիռակոծման հետևանքով հրդեհ էր բռնկվել Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման համակարգերում։
Ավելի վաղ ԱԷԿ-ի տնօրեն Յուրի Չերնիչուկը հայտնել էր, որ ատոմակայանում ներկա ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, իրենց խնդրանքով, հնարավորինս արագ ցույց են տվել տարածքում առկա իրավիճակը։