Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
«Մեր նախագահը բազմիցս ընդգծել է, որ մենք ցանկանում ենք դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ։ Գործընթացը մեկնարկել է»,- նրա խոսքը մեջբերում է AFP գործակալությունը։ Չելիքը չի հստակեցրել, թե երբ է պաշտոնական Անկարան ուղարկել անդամակցության հայտը։
Նրա խոսքով՝ լրացուցիչ մանրամասները կհաղորդվեն, երբ ի հայտ գան արդյունքները։