Ատլանտյան օվկիանոսում ջուրը կտրուկ սառել է, ինչը տարակուսանք է առաջացրել կլիմայագետների մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս անսովոր երևույթ է նկատվում, Ատլանտյան օվկիանոսի Ամերիկայի և Աֆրիկայի միջև ընկած զգալի հատվածը արագ սառչում է։ Այս գործընթացը տեղի է ունենում ռեկորդային արագությամբ, և գիտնականները դեռ չեն կարող ճշգրիտ բացատրել դրա պատճառները: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Սառեցումն ազդում է Ատլանտյան օվկիանոսի հասարակածային հատվածի վրա: Վերջին երեք ամիսների ընթացքում այդ տարածքում ջրի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, ինչը հանգեցրել է այսպես կոչված «Ատլանտյան Նինյոյի» ձևավորմանը։
Այս երևույթն անսպասելի է ծագել, հաշվի առնելով այն, որ նախորդ 15 ամիսների ընթացքում օվկիանոսի մակերևույթին դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճաններ:

Գիտնականները նշում են, որ նման արագ սառեցումն աննախադեպ է։ Սովորաբար օվկիանոսի ջերմաստիճանը փոխվում է տարվա ընթացքում, բայց այս անգամ գործընթացը շատ ավելի արագ է ընթանում։ Հետաքրքիր է, որ սառեցումը համընկել է պասսատային քամիների թուլացման հետ, թեև սովորաբար հենց այդ քամիներն են օգնում ջրի ջերմաստիճանի նվազմանը:

Հետազոտողները դեռ չեն կարող ճշգրիտ որոշել տեղի ունեցածի պատճառները։ Դիտարկվում են տարբեր վարկածներ, այդ թվում փոփոխությունները օվկիանոսային և օդային հոսանքներում, բայց դրանցից ոչ մեկը դեռ ամբողջական բացատրություն չի տալիս:

Այս երևույթը կարող է լուրջ հետևանքներ ունենալ աշխարհի շատ շրջանների կլիմայի և եղանակի վրա։ Այն կարող է ազդել Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում անձրևների բնույթի, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսում փոթորիկների ձևավորման վրա: Գիտնականները շարունակում են ուշադիր հետևել իրավիճակին՝ ավելի լավ հասկանալու ընթացող գործընթացներն ու դրանց հնարավոր հետևանքները։




Լրահոս