
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել` իր քաղաքացիներին հորդորելով զերծ մնալ Ադրբեջան այցելելուց։
Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է, որ այցի ընթացքում կարող են պաշտպանված չլինել ֆրանսիահպատակների ամենապարզ իրավունքներն անգամ` ընդհուպ կարող են ձերբակալվել։
Նախարարությունը զգուշացրել է հատկապես չմոտենալ Հայաստանի և Արցախի հետ սահմաններին։