Գրավեք Ուոլ Սթրիթցիները փորձել են խանգարել Օբամային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Գրավեք Ուոլ Սթրիթը” շարժման մասնակիցները փորձել են խանգարել Նյու Հեմփշիր նահանգի դպրոցներից մեկում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` երկրի տնտեսությանը նվիրված ելույթը,- հայտնում է ИТАР-ТАСС -ը: Ելույթի ժամանակ ակցիայի մասնակիցներից մի քանիսը վեր են թռել իրենց տեղերից եւ բղավել. “Հարգարժան նախագահ, խաղաղ ակցիայի ավելի քան չորս հազար մասնակիցներ ձերբակալված են”:Դրան ի պատասխան Օբաման ասել է, որ “Գրավեք Ուոլ Սթրիթը” շարժման մասնակիցները ինչպես Նյու Յորքում, այնպես էլ ամբողջ աշխարհում հիասթափված են, քանի որ փլուզվում է “ամերիկյան երազանք” հասկացությունը, որը ենթադրում է լավ աշխատելու դեպքում ամեն ինչի հասնել: Նշենք, որ հանրապետականները Օբամային մի քանի անգամ քննադատել էին այն բանի համար, որ համակրում է շարժման մասնակիցներին: Հիշեցնենք, որ ,Գրավեք Ուոլ Սթրիթըե շարժման մասնակիցները նոյեմբերբի 9-ին Նյու Յորքից շարժվել էին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն` անցնելով 386 կմ ճանապարահ: Այդ կերպ նրանք ավարտել են իրենց քայլերթը: 




Լրահոս