Այսօր բարեգործության միջազգային օրն է: Այն սահմանվել է 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի ընթացքում:
Նպատակը հանրության ուշադրության գրավումն է աղքատության եւ հումանիտար սուր խնդիրների հաղթահարման համար բարեգործական կազմակերպությունների եւ առանձին անձանց գործունեության վրա, իհարկե նաեւ նրանց աշխատանքի խրախուսումը եւ աշխարհում մարդկանց, հասարակական կազմակերպությունների ու շահագրգիռ կողմերի մոբիլիզացումը կամավորական ու բարեգործական գործունեությանը մասնակցելու համար:
ՄԱԿ-ի բնորոշմամբ՝ բարեգործությունը նպաստում է մարդկանց միավորմանը՝ տարբեր մշակույթների, կրոնների եւ քաղաքակրթությունների մարդկանց միջև երկխոսություն հաստատելով, հասարակությունը դարձնելով առավել ներառական և կայուն: