Բլոգեր Էվելինա Խանոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարների նոր շարք Դուբայից։
Օրեր առաջ բլոգերը վերադարձավ Շրի Լանկայից և այժմ հանգիստն անցկացնում է Դուբայում։ Այս մասին նա տեղեկացրել է ինստագրամյան իր էջում և լուսանկարներին կից գրել․
«Հետաքրքիր ա՝ ոնց կարելի ա անապատային լանդշաֆտն ու մերկ ավազը վերածել ամենադինամիկ ու զարգացած քաղաքների ընդամենը մի քանի տասնամյակում: Նման կլիմայի պայմաններում էսքան տուրիստ ու բիզնես ներգրավել ու առաջարկել ԱՄԵՆ ԻՆՉ մի վայրում, որտեղ ի սկզբանե առաջարկելու բան պետք ա որ չլիներ. ապշեցուցիչ ա: Միշտ հիացել եմ: Հստակ տեսլականն ու խելացի ղեկավարումը տենց բան ա»։
Լիլիթ Նալբանդյան