Կանադայի խորհրդարանի անդամ Գառնեթ Ջենուեյսը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին և խոսել Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական քաղաքականության մասին։
«Մեկ տարի առաջ Ադրբեջանը սեփական ընտրությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի/Արցախի ինքնակառավարվող տարածքի դեմ։ Հարձակմանը հաջորդել է այդ շրջանի բնակչության ամբողջական տեղահանումը»,- տեսանյութին կից գրել է Ջենուեյսը։
Ընդգծենք, որ գրառումն արվել է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը։
One year ago, the state of Azerbaijan launched a war of choice against the self-governing territory of Nagorno-Karabakh / Artsakh.
— Garnett Genuis (@GarnettGenuis) September 2, 2024
The attack was followed by the near complete displacement of the area’s people. pic.twitter.com/UmxRMTN4AA