
Հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանը:
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, կհրավիրվի նոր նստաշրջանի առաջին նիստը:
Վաղն ԱԺ խորհուրդը նիստ կանի՝ հաստատելու նստաշրջանի օրակարգում ընդգրկված նախագծերը, իսկ ԱԺ խորհրդի նիստից հետո ՔՊ-ն խմբակցության նիստ կանի՝ քննարկելու նոր նստաշրջանի հետ կապված օրակարգային հարցեր, նիստի ժամանակ իշխանական պատգամախորները կորոշեն նաեւ, թե որ նախագծին, ինչպես են քվեարկելու:
Չորեքշաբթի օրը ԱԺ կգնան նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները՝ պատասխանելու պատգամավորների հարցերին:
Քրիստինա Մուշեղյան