Աշնային քաղաքական թեժությունն աստիճանաբար սկսվում է այս անգամ ձերբակալություններով։
Սեպտեմբերի 2-ին ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո։
Համաձայն տարածվող տեղեկությունների՝ ձերբակալված պաշտոնյաները կասկածվում են ապօրինի շինարարական թույլտվությունների տրամադրման մեջ։
Ասել է, թե օրենքի առաջ բոլորն են հավասար, սակայն հիշեցնենք որ ներկայիս իշխանությունն անգամ իր թիմակիցներին չի խնայում, օրենքի առաջ է կանգնեցնում։
Իսկ «Գլորիա» կարի ֆաբրիկան Վանաձորում գործադուլ էր հայտարարել 2018 թվականի հեղափոխության ընթացքում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի։ «Գլորիա» կարի ֆաբրիկայի զույգ մասնաճյուղերի աշխատողները՝ ընդհանուր թվով շուրջ 3 հազար կանայք, միացել էին հեղափոխական երթին:
Այսինքն՝ իշխանությունը հետապնդում է նրանց, ովքեր չեն ուզում ենթարկվել իրենց։