
Լրագրող, հասարակական գործիչ Անի Քոչարի ինստագրամյան էջից տեղեկանում ենք, որ նա սրտի վիրահատության է ենթարկվել:
Երեկ նա իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակում է արել, որում նշել է, որ ամեն ինչ բարեհաջող է անցել:
«Բոլոր սրտացավ մարդկանց, բոլոր անհանգստացողներին. վիրահատությունը, փառք Աստծո, անցել է բարեհաջող: Ամեն բան կարգին է: Շուտով կակտիվանամ և ամեն բան կպատմեմ»,- գրել է նա:
Նշենք, որ վիրահատությունը արվել է Հայաստանում:
Էմմա Մարտիրոսյան