ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կմասնակցե՞ն քաղաքացիները տրանսպորտի թանկացմանը ուղղված ակցիային. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի մարտ ամսին Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց նախագիծ, ըստ որի՝ սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքում պետք է տրանսպորտը թանկանա։ Եթե այսօր մեկ երթն արժե 100 դրամ, ապա աշնանից տոմսի արժեքը պետք է դառնար 280 դրամ, սակայն 90 րոպե երթևեկելու համար։

Սակայն ավելի ուշ որոշումը հետագձվեց և սեպտեմբերի 1-ի փոխարեն տրանսպորտի արժեքը կթանկանա հունվարի 1-ից:

Շատերը որոշել են տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա սկսել «Ոչ թալանին» խորագրով:

ArmLur.am-ը շրջել է  քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ՝ հասկանալու համար մասնակցելու են բողոքի ակցիային, թե ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս