Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում․ բնակիչները վախից թաքնվել են տներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 4-ին՝ գիշերը ժամը 22։05-ին, Արտաշատ քաղաքի Արազի փողոցում իրարանցում է սկսվել։

Փողոցի բնակիչները վախից մտել են տները ու թաքնվել։

Ահազանգի հետքերով փողոց են գնացել իրավապահները, ու պարզվել է, որ վերոնշյալ փողոցի բնակիչ Ն.Մ-ն իր մոտ եղած որսորդական հրացանով՝ «ՄՌ-27Մ»-ով, իր տան դիմացի հատվածից 6 անգամ կրակոց է արձակել օդ՝ կոպիտ կերպով խաթարելով հասարակական կարգը։

Վերջինիս իրավապահները ձերբակալել են։

Քնար Մանուկյան




Լրահոս