
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը շարունակում է նախաձեռնած ակցիաների շարքը։
Այսօր ակցիա է իրականացվելու Դավթաշեն վարչական շրջանում։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը սկսել է ակցիաներ հանրային տրանսպորտի թանկացման դեմ՝ «Ո՛չ քաղաքային տրանսպորտի թանկացմանը», «Ո՛չ թալանին» կարգախոսով։
Հավելենք, որ այսօրվա կայանալիք ակցիայի մեկնարկը տրվելու է ժամը 18։00-ին՝ Տիգրան Պետրոսյանի հուշարձանի մոտից։
Նշենք, որ 2025 թվականի հունվար ամսից հանրային տրանսպորտը թանկանալու է։
Աննա Սրապիոնյան