ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի և ԱՄՆ գործող փոխնախագահ, դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի մեծ հեռուստաբանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին՝ Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում։
Սա կլինի նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը։
Բանավեճը կհեռարձակվի ABC News հեռուստաալիքով։
ԱՄՆ նախկին նախագահ Թրամփն իր սոցիալական էջում դժգոհություններ էր հայտնել հեռուստաբանավեճի անցկացման պայմանների հետ կապված․
«Ես պայմանավորվածություն եմ ձեռք բերել արմատական ձախ դեմոկրատ ընկեր Կամալա Հարիսի հետ բանավեճ անցկացնելու շուրջ։ Այն կհեռարձակվի ուղիղ եթերում ABC News կեղծ լուրերի հեռուստաալիքով, ամենազզվելի և ամենաանարդար հաղորդավարի հետ»։
Ինչ վերաբերվում է նախագահի թեկնածուների բանավեճի անցկացման պայմաններին՝ նախատեսվում է, որ թեկնածուները բանավեճի ժամանակ կանգնած կլինեն, նրանք չեն կարող օգտագործել գրառումներ կամ նախապես պատրաստված թերթիկներ։ Թեկնածուներին հարցերը նախապես չեն ուղարկվելու: Բանավեճի ընթացքում թեկնածուներից մեկի խոսելու ժամանակ մյուսի խոսափողն անջատվելու է։ Հատկապես այս նախապայմանեի հետ կապված թեկնածուների միջև լուրջ տարաձայնություններ եղան։
Նախնական երկու թեկնածուներն էլ նախապես համաձայնել էին մեկի ելույթի ժամանակ մյուսի խոսափողը միացված թողնելու շուրջ, սակայն Թրամփը հրաժարվել էր դրանից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան