Փոխոստիկանապետը, ԱԱԾ պետի տեղակալը վաղը կգնան Ազգային ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովում վաղը տեղի է ունենալու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։

Տեղեկացանք, որ օրակարգում ընդգրկված է 6 հարց։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ նիստին ներկա են լինելու ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Ի՞նչ է քննարկվելու օրակարգում․ ոստիկանության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին, ոստիկանության գվարդիայի մասին, «խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին։

Նշենք, որ օրակարգում զեկուցվող հարցերի մեծամասնությունը լինելու է երկրորդ ընթերցմամբ։

Հավելենք, որ սեպեմբերի 9-ին մեկնարկելու է ԱԺ 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս