Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ պատվիրակություն կմեկնի Կանադա․ ովքեր կլինեն կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-30-ը ԱԺ մեծ պատվիրակություն կմեկնի Կանադա՝ Օտտավա։

Պատվիրակության կազմում ընդգրկված են՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի քարտուղար Էլեն Հայրապետյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Էրիկ Մելքոնյանը, ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ – օպերատոր Դավիթ Հակոբյանը, ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը։

Պատվիրակության ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (9 անձի) ծախսերը կկատարվի պետբյուջեի հաշվին, իսկ 3 անձի գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը ևս հայտնել էր, որ սեպտեմբերի վերջին Հայաստանից խորհրդարանական մեծ պատվիրակություն է գործուղվելու Կանադա։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս