ՖՈՏՈ․ «Վարդաշեն» ՔԿՀ այցելած վարսավիրի մոտից ծառայողները հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ըստ սահմանված կարգի՝ ազատազրկված անձանց ծառայություններ մատուցելու նպատակով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ պետք է այցելի վարսավիր, և նրա միջոցով փորձ է արվելու բջջային հեռախոս անցկացնել հիմնարկ, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ աշխատակիցները խուզարկության են ենթարկել սեպտեմբերի 3-ին հիմնարկ այցելած վարսավիրին: Խուզարկության արդյունքում նրա աճուկային հատվածում թաքցրած բջջային հեռախոս են հայտնաբերել։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ»,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս