Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Միշել Բարնեն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ հայտնում է AFP-ն։
Նա նաև գլխավորել է Brexit-ի շուրջ ԵՄ բանակցային խումբը:
Ֆրանսիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու ամիս անց նախագահ Էմանուել Մակրոնը դեռևս վարչապետ չէր նշանակել: Հուլիսին կայացած ընտրություններից հետո, երբ որևէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չի ստացել, Ֆրանսիան ղեկավարվում էր ժամանակավոր վարչակազմի կողմից: