ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 60-ից ավել բնակիչներ՝ «Defanse Housing» թաղամասում են. շատրվանները փորձարկվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ը հերթական անգամ Defanse Housing թաղամասում է՝ ականատես լինելու ամենախոշոր թաղամասի շինարարության աշխատանքներին:

Ընդամենը երկու ամիս առաջ էր մեր նկարահանող խումբ եղել Defanse Housing թաղամասում եւ կարող ենք վստահ հաստատել, որ բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարության բարձր տեմպը պահպանվում է, զգալի փոփոխություններին ականատես են ապագա բնակիչները ու հաստատում են արագ քայլերով ապագա տան լույս երեւում է:

Այս ժամանակահատվածում կատարվել է կենտրոնական անտառ-պուրակի կայացման, շատրվանային կոմպլեքսների կառուցման, շենքերի միջբակային հատվածների ձևավորման, ներթաղամասային ճանապարհային ցանցի ուրվագծման և թաղամասն արտաքին ճանապարհային ցանցին կապող հանգույցների կառուցման առումով:

Նորակառույց շենքերի շինարարությանը զուգահեռ ընթանում են միջբակային տարածքների գոտիավորումը և բարեկարգումը: Աշխատանքներն արդեն սկսված են, որպեսզի շենքերը շահագործման հանձնելիս միջբակային տարածքներում կառուցված լինեն այգիները, խաղահրապարակները, ինչպես նաև ընտանեկան հանգստի կազմակերպման ոճով սրճարանները:

Մեծ ծավալներով իրականացվում են նորակառույց շենքերի արտաքին ու միջսենյակային պատերի կառուցման աշխատանքները, որոնք ամբողջական են դարձնում կառուցվող շենքերի տեսքը:

Ձևավորվում են ոչ միայն ներթաղամասային ճանապարհային ցանցը, այլև թաղամասն արտաքին ճանապարհային ցանցին կապող հանգույցները: Արդեն ամբողջությամբ կառուցված է Հին Սիլիկյան խճուղու կողմից ճանապարհային հանգույցը: Ներկայում ակտիվ ընթանում է Հյուսիս-հարավ ճանապարհի կողմից երկու հանգույցների շինարարությունը, որոնք պատրաստ կլինեն սեպտեմբերի վերջին: Կառուցվելու են ևս երկու ճանապարհային հանգույցներ հարավային սահմանագծով դեպի Էջմիածին արագընթաց ճանապարհից, որը պետական քաղաքաշինական ծրագրերով նախատեսված է դառնալ արագընթաց ճանապարհ դեպի Զվարթնոց օդանավակայան:

Թաղամասում բոլոր ինժեներական ենթակառուցվածքները նոր են ստեղծվում, և առանձնահատուկ է, որ դրանք նախատեսված են ոչ միայն առաջին փուլով կառուցվող 43 հա մակերես զբաղեցնող առաջին բնակելի թաղամասի համար, այլ 140 հա տարածքով ամբողջ թաղամասի համար:

Այդ առումով, Defanse Housing թաղամասի ապագա բնակիչները ոչ թե պարզապես ձեռք են բերում նորակառույց բնակարաններ Երևանում կառուցապատողից, այլ կարողանալու են իրենց առօրյան կազմակերպել լավագույն կենսաապահովման միջոցներով հագեցած որակյալ միջավայրում, որտեղ լինելու են 12.000 քմ միջբակային տարածքներ, շենքերի միջբակային ու հարակից տարածքներում 25 հա կանաչապատ գոտիներ, 24 հա կենտրոնական անտառ-պուրակ, 5 շատրվանային կոմպլեքսներ և Հայաստանի ամենախոշոր գունաձայնային և լազերային շատրվանային կոմպլեքսը, 2500 մ երկարությամբ և 13.5 մ լայնությամբ հեծանվուղի, 6.5 մ լայնությամբ լուսավորված ճեմուղիներ, դպրոցներ, մանկապարտեզներ:

Թաղամասում կառուցվելու է 250 մեգավատի հզորության ենթակայան, որի դեպքում տեխնիկապես անհնար են լինելու էլեկտրաէներգիայի ընդհատումներ, որը ըստ բնակիչների անախադեպ է։

Թաղամասն իր դիրքով և հնարավորությամբ առանձին կոյուղատար խողովակով միանալու է Աէրացիայի գլխավոր կոյուղատար համակարգին: Իրապես ձևավորվում է նոր թաղամաս Երևանում:

Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում որակյալ էկոհամակարգի ձևավորմանը: Կենտրոնական անտառ-պուրակում տնկված շուրջ 4500 ծառերից և բուսատեսակներից բացի, Ընկերությունը կատարում է նաև խիտ ծառատունկ թաղամասի 5500 մետր շրջագծով՝ բացառությամբ ճանապարհային հանգույցների հատվածների:

Թաղամասի համար զով միկրոկլիմա են ստեղծելու կենտրոնական անտառ-պուրակը և ջրավազանները, որտեղ հինգ շատրվանային կոմպլեքսները ևս կառուցված են ու մոնտաժված, և արդեն իրականացվում են փորձարկման աշխատանքները:

Defanse Housing թաղամասում գործելու է նաև Հայաստանի ամենախոշոր գունաձայնային և լազերային շատրվանային կոմպլեքսը, որի կառուցման նախագիծն արդեն հաստատված է: Ավարտված են հողային աշխատանքները, տրված են անհրաժեշտ ջրային և էներգետիկ ինժեներական լուծումները: Կառուցման աշխատանքները նախատեսված են ավարտել 2025 թվականին:

Առաջիկայում բարենպաստ եղանակային պայմանների ժամանակ էլ Ընկերությունը սկսելու է կենտրոնական անտառ-պուրակում սիզամարգերի ստեղծման և ծաղկատեսակների տնկման աշխատանքներ:

Շենքերի կառուցման արտադրական պլանը ներկայում կազմում է ամսական 35.000 քմ և ավել բետոնի շինարարական մակերեսի չափ, իսկ Ընկերության ներկայացուցչի հավաստմամբ՝ ունեցած տեմպից էլ ավելի է արագացվելու շինարարության ընթացքը:

Defanse Housing-ը, ստեղծում է ոչ միայն նախադեպը չունեցող կենսաապահովման պայմաններով ամբողջական թաղամաս, այլև սահմանում է բարեխիղճ կառուցապատման բարձր աստիճան:
Թաղամասը տեսնել ցանկացողների համար անընդհատ կազմակերպվում են շրջայցեր՝ հնարավորություն ստեղծելով շարունակաբար տեսնելու Defanse Housing թաղամասի կառուցման ընթացքը:

ArmLur.am-ը կշարունակի իր այցելությունները Defanse Housing թաղամաս։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս