
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում իրենց ելույթներն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
Ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությանը Հայաստանի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը։
Փոխչեմպիոն է դարձել Աշոտ Խաչատրյանը, իսկ Յուրիկ Հովեյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Սեպտեմբերի 6-ին պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները։