«Լեռնցիների պարը» քանդակը կտեղափոխվի Մերգելյան ինստիտուտի հարակից այգու տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով թույլատրվում է տեղափոխել «Լեռնցիների պարը» քանդակը: Այն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես տեղական նշանակության հուշարձան, իսկ հուշարձանի տեղադրման վայր հանդիսանում է Պարոնյան փողոցի հ.40 հասցեի «Դվին» հյուրանոցի առջևի հրապարակը:

Ըստ հիմնավորման՝քանդակը տվյալ վայրում տեղադրվել է, թերևս հաշվի առնելով 1979-1980-ական թվականներին կառուցված հյուրանոցի տեսքը և անունը, սակայն նշված հյուրանոցը վերակառուցվել է, որը ներկայումս իրենից ներկայացնում է նախկին հյուրանոցային համալիրից տարբերվող, ճարտարապետական նորարարական լուծումներ ունեցող և «Դվին» անվանման հետ չխորհրդանշվող կառույց:

Վերակառուցման արդյունքում «Լեռնցիների պարը» քանդակի տեղակայման վայրը հայտնվել է հյուրանոցի պարսպից ներս ընկած, հանրության տեսադաշտից դուրս գտնվող, քողարկված հատվածում: Այսինքն՝ ներկայումս քանդակը համահունչ չէ այն պատմական և շրջակա քաղաքաշինական միջավայրին, որտեղ այն տեղադրվել է ի սկզբանե: Ավելին, «Դվին» հյուրանոցի առջև, այն հատվածում, որտեղ այժմ տեղադրված է քանդակը, նախատեսվում են նոր կառուցապատման աշխատանքներ, որոնք անհնար է իրականացնել առանց հուշարձանի նյութական պահպանությունը վտանգելու։ Ստեղծված իրավիճակում հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել այլ, հանրության համար առավել տեսանելի, հուշարձանի պահպանության և անխաթարության տեսանկյունից առավել բարենպաստ վայր, որը հանդիսանում է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում, Մերգելյան ինստիտուտի հարակից համայնքային սեփականություն հանդիսացող, բարեկարգման փուլում գտնվող այգու տարածքը:




Լրահոս