
Երևանի առանձին հատվածներում սեպտեմբերի 6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում սեպտեմբերի 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 6-ին՝ առանձին հատվածներում ինտենսիվ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, սեպտեմբերի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։