Ինչ իրադարձություններ են եղել սեպտեմբերի 6-ին. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6, տարվա 249-րդ (նահանջ տարիներին՝ 250-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 116 օր։

Դեպքեր

1885՝ Արևելյան Ռումելիան միավորվում է Բուլղարիայի հետ
1901՝ Ուիլյամ ՄաքՔինլին՝ Միացյալ Նահանգների 25-րդ նախագահը, գնդակահարվում է անարխիստ Լեոն Չոլգոշի կողմից։ Մահացել է ութ օր անց։
1955 – Ստամբուլում իշխանությունները կազմակերպում են հույն բնակիչների ջարդեր, տուժում են նաև քաղաքի հայ և հրեա բնակիչները
1972 – Պաղեստինցիների Սև սեպտեմբեր ահաբեկչական կազմակերպությունը Մյուխենում սպանում է պատանդ վերցրած օլիմպիական խաղերին մասնակցող իսրայելցի մարզիկներից իննին
1986՝ Ստամբուլում երկու արաբ ահաբեկիչ Նևե Շալոմ սինագոգում սպանում են շաբաթ օրվա ծիսակատարություն անող 22 հրեայի
1991՝
Խորհրդային Միությունը ճանաչում է բալթյան երեք երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անկախությունը
1924 թվականից Լենինգրադ անունը կրող Ռուսաստանի երկրորդ քաղաքին վերադարձվում է Սանկտ Պետերբուրգ անունը
1997 – Լոնդոնում տեղի է ունենում Դիանա արքայադստեր հուղարկավորության արարողությունը
2008՝ ընդունելով Սերժ Սարգսյանի հրավերը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Երևանում ներկա է գտնվում ֆուտբոլային խաղին
Ծնունդներ
1766 – Ջոն Դալթոն, անգլիացի քիմիկոս ն ֆիզիկոս
1808 – Աբդ էլ-Կադիր, ալժիրցի ռազմական և կրոնական գործիչ, Ալժիրի ազգային հերոս
1817 – Միհայիլ Կոգըլնիչեանու Mihail Kogălniceanu ռումին պատմաբան, գրող, պետական և քաղաքական գործիչ
1831 – Խորեն Գալֆայան, բանաստեղծ և դրամատուրգ
1943 – Ռոջեր Ուոթերս Roger Waters անգլիացի երաժիշտ, երգիչ-երգահան
1957՝
Ալի Դիվանդարի علی دیواندری իրանցի նկարիչ, քանդակագործ և լրագրող
Վահան Ամատունի, լրագրող և լուսանկարիչ
1963 – Մալքոլմ Գլադուել Malcolm Gladwell կանադացի գրող և հրապարակախոս
1964 – Ալեքսանդր Պոդշիվալով, ֆուտբոլային դարբասապահ
1969 – Յան Միկալեֆ, Եվրոպայի խորհրդի պաշտոնյա
1983 – Պիպա Միդլթոն, անգլիացի լրագրողուհի

Մահեր

1276 – Վիչեդոմինո դե Վիչեդոմինուս, իտալացի կարդինալ, որը 1275-1276 թվականներին եղել է կարդինալների կոլեգիումի դեկան
1566 – Սուլեյման I, Օսմանյան կայսրության սուլթան (1520 թվականից)
2007 – Լուչիանո Պավարոտի, իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր (ծ. 1935)
Արցախի պատերազմում զոհված մարտիկներ՝
1993 – Կուսապատում Կիմա Անդրյան (* 1939 թ.)

Տոներ

Սվազիլենդ` Անկախության օր
Բոնեյրե` Դրոշի օր
Բուլղարիա` Միավորման օր




Լրահոս