
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» կանանց թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Լիմասոլում 0-3 հաշվով պարտվել է Կիպրոսը ներկայացնող «Ապոլոն Լեյդիսին»։
Արմեն Բարեղամյանի թիմը դուրս է մնացել պայքարից։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» կանանց թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձել էր Հայաստանի չեմպիոն ու նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։