
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 5-ին ժամը 22։15-ին Արարատի մարզի Այնթապ գյուղի գերեզմանատան մոտից դանակահարված հայր ու որդու են տեղափոխել հիվանդանոց։
Պարզվել է, որ Այնթապ գյուղի գերեզմանատան տարածքում դեռևս չպարզված հարցի շուրջ վիճել են 10-ից ավելի տղամարդիկ, որի ընթացքում դանակի հարվածներ են ստացել հայր ու որդի։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դանակահարված որդու վիճակը ծանր է։
Այս դեպքով այս պահին կա մեկ ձերբակալված, միջադեպի մյուս մասնակիցներին իրավապահները փնտրում են։
Քնար Մանուկյան