Telegram-ի հիմնադիր Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալությունը և հայտարարել, որ Telegram-ը պատրաստ է լքել Ֆրանսիան:

Նա ֆրանսիական իշխանությունների պնդումներն անվանել է «ապշեցուցիչ» և ասել, որ Telegram-ը համապատասխանում է օրենքներին, և մեսենջերն ունի ներկայացուցիչ ԵՄ-ում, ով պատասխանում է հարցումներին։ Փարիզը նաև Դուրովի հետ անձամբ կապ հաստատելու բազմաթիվ ուղիներ ունի, և նա մեկ անգամ չէ, որ այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆրանսիայի հյուպատոսություն։

«Որոշ ժամանակ առաջ, երբ նրանք ինձ խնդրեցին, ես անձամբ օգնեցի նրանց Telegram-ով թեժ գիծ ստեղծել՝ Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարելու համար»,- գրել է Դուրովը։




Լրահոս