ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Լատվիա նախախաղային ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Լատվիայի թիմին։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 20։00-ին։

ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է նախախաղային ծրագիրը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում այսօր՝ սեպտեմբերի 6-ին ժամը 17:00-ին։

Հայաստանի հավաքականը «Հանրապետականում» նախախաղային մարզումը կսկսի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:30-ից։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոյի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին: Ժամը 19:00-ին էլ կմեկնարկի լատվիացիների նախախաղային մարզումը։

Հիշեցնենք, որ այդ խաղից 3 օր անց Պետրակովի գլխավորած հավաքականը Սկոպյեում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին: Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված է նաև Ֆարերյան կղիզների ընտրանին։




Լրահոս