
Քենիայի գիշերօթիկ դպրոցներից մեկում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 17 աշակերտ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Կան մտավախություններ, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ևս 14 հոգի ուժեղ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Հրդեհի պատճառները պարզելու համար կատարվում է հետաքննություն։