50 Cent-ը, 2Pac-ը, «Հայ տղերքը» մտել են Հայաստանի հանրակրթական դպրոցներ։
8-րդ դասարանի երաժշտության դասագիրքը դարձել է Հոլիվուդյան հիթ շքերթ, որտեղ ներառված են Սնուփ Դոգը, Էմինեմը, Մադոննան, Մայքլ Ջեքսնը, Քրիստինա Ագիլերան, Ռիկի Մարտինը։ Հայ հայտնիներից 8-րդ դասարանի Երաժշտության դասագրքում հայտնվել են Էվելինա Մակարյանը, Ռաիսա Մկրտչյանը, Գևորգ Մինասյանը, Արտաշես Ավետյանը, Արթուր Գրիգորյանը, Հայկոն, Ֆորշը, Արամոն,Արամ MP3, Ռենկարնացիան։
ArmLur.am-ի հետ զրույցում ծնողները բողոքում էին, որ գրքում ներառված են այնպիսի արտասահմանյան արտիստներ, որոնք երեխաների համար լավ օրինակ չեն։ Օրինակ՝ 2Pac-ը, 50 Cent-ը, Սնուփ Դոգը հայտնի են թմրանյութի հանդեպ հակում ունենալով։
Անհանգստություն է նաև այն հանգամանքը, որը հայկական ազգային երաժշտության և համաշխարհային դասական երաժշտության մասին դասագրքում խոսվում է ռեփից և էստրադայից հետո։
ArmLur.am-ը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից փորձեց տեղեկանալ՝ արդյոք դասագիրքն անցել է համապատասխան փորձաքննություն դպրոց մտնելուց առաջ, թե՝ ոչ։ Նախարարությունից, ինչպես հաճախ, հորդորեցին հարցում ուղարկել։
Հարցում կուղարկենք, պարզապես դուդուկը, որը հայկական է, տեղ է գտել դասագրքի վերջին էջերում միայն, այնինչ դրանով պետք է սկսվեր դասագիրքը։
Երաժշտության դասագիրքը Հայաստանի պետական դպրոցներում դարձել է հոլիվուդյան հիթ շքերթ, Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմություն, Եկեղեցու պատմության դասագրքերն էլ պարզապես դեն նետեցին դպրոցից։ Հենց այսպես է նախատեսել իշխանությունը կրթության ռազմավարությունը մինչև 2050 թվականը։
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Միքայելյան