Այսօր Հակակոռուպցիոն դատարանում հերթական դատական նիստն էր, սական Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, դատարան չեն եկել, դատավորը դատարակ դահլիճում միայնակ խոսում է։
Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Կոլյայի Ղուկասյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 12-ը հանդիսանալով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքաշինության բնագավառում իրականացնելով հետևյալ պարտադիր լիազորությունները՝ ի թիվս այլնի՝ կազմել համայնքի բնակավայրի քաղաքաշինական գլխավոր հատակագծի նախագիծը և համայնքի հողերի գոտիավորման ու օգտագործման սխեման, որոնք համապատասխան մարզպետի միջոցով, պետական լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը, համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմային համապատասխան կազմել համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների գոտիավորման մանրամասն հատակագծման, հողաշինարարական և կառուցապատման նախագծերը, դրանք ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը, կազմել համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, դա ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը, կառուցապատողներին տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնել ճարտարապետաշինարարական նախագծերը, սահմանված կարգով տալ շինարարության (քանդման) թույլտվություն, ձևակերպել շինարարության ավարտական ակտերը, համայնքի սեփականություն համարվող գույքը, քաղաքաշինական գլխավոր հատակագծին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմային համապատասխան, աճուրդային եղանակով օտարել և օտարվող գույքի մեկնարկային գինը սահմանելու մասին որոշման նախագծերը ներկայացնել ավագանու հաստատմանը, համայնքի ավագանու սահմանած կարգով որոշում կայացնել համայնքի սեփականություն համարվող գույքը, համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմային, ինչպես նաև ավագանու սահմանած վարձակալության վճարներին համապատասխան, վարձակալության տրամադրելու և հետ վերցնելու մասին, սահմանված կարգով անմիջական վերահսկողություն իրականացնել հողերի, շենքերի և շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, համայնքի քաղաքաշինական կանոնադրության պահանջների նկատմամբ, կանխել և կասեցնել ինքնակամ հողազավթումը և շինարարությունը, իր որոշմամբ անմիջապես ձեռնարկել համապատասխան գործողություններ և մեկամսյա ժամկետում, օրենքով սահմանված կարգով, ապահովել դրանց հետևանքների վերացումը, սույն բնագավառում իրականացնելով պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները՝ քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմային համապատասխան միմիայն իր կնքած պայմանագրի համաձայն հատկացնել, հետ վերցնել, վարձակալության տրամադրել, իսկ օրենքով սահմանված կարգով և դեպքերում օտարել համայնքի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ հողօգտագործման բնագավառում իրականացնելով հետևյալ պարտադիր լիազորությունները՝ ի թիվս այլնի կառավարության սահմանած կարգով կազմել քաղաքային և գյուղական համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները, համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանած պայմաններով, սահմանված կարգով օտարել կամ օգտագործման տրամադրել համայնքի սեփականություն համարվող հողամասերը, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելել, կասեցնել և վերացնել ապօրինի հողօգտագործումներն:
Սպարտակ Վարդանի Ղուկասյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Կոլյայի Ղուկասյանի հետ գտնվելով մերձավոր ազգակցական կապի մեջ՝ հանդիսանալով վերջինիս որդին, նախնական համաձայնության գալով հոր՝ Վ.Ղուկասյանի հետ, այն է՝ գիտակցելով ու նախատեսելով, որ Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող շինությունը համայնքից ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կատարման արդյունքում, ինչպես նաև՝ գիտակցելով ու նախատեսելով այն, որ հետագայում այդ գույքը փաստացի փոխանցվելու է Վարդան Ղուկասյանի տնօրինմանը, օժանդակել է վերջինիս՝ կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելու հարցում, հընթացս՝ օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման կատարմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան