Հերթական պատվիրակությունն՝ առանց ընդդիմության․ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ ՔՊ-ականները կմեկնեն Բուդապեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ն որոշել է խորհրդարանը վերածել սեփական կուսակցության և միանձնյա գործունեություն իրականացնել այնտեղ։

Այսպիսով, ArmLur.am-ն ԱԺ-ից տեղեկանում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ սեպտեմբերի 17-19-ը Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն կմեկնի Բուդապեշտ։

ԱԺ նախագահի գլխավորած այս պատվիրակությունը, ինչպես Կանադա գործուղվող պատվիրակության դեպքում, բացառապես իշխանության ներկայացուցիչներից է կազմված, ընդդիմադիր որևէ պատգամավոր չկա պատվիրակության կազմում։

Այսպիսով, Բուդապեշտ մեկնող պատվիրակության կազմում են՝

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիա Կարապետյանը, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը և ԱԺ աշխատակիցներ։

Այսինքն, իրենց ժողովրդավար հռչակած ՔՊ-ականները, խորհրդարան ասելով, միայն իրենց են պատկերացնում։

Այս առնչությամբ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանն ArmLur.am-ին ասաց, որ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբում որևէ ընդդիմադիր պատգամավոր չկա։




Լրահոս