
Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, դրանում նշված է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայացնում են Երևանի և մարզերի դպրոցները:
Վարչապետը ողջունել է աշակերտներին և «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու նրանց նախաձեռնությունը, պատասխանել տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Կառավարության գործունեությանը, կրթությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին և այլ թեմաների:
Աշակերտները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր հանդիպման, հարցերին հանգամանալից պատասխանելու և ջերմ ընդունելության համար»: