Սեպտեմբերի 7-25-ը փակ է լինելու Շերամի փողոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:00-08:00-ը, փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը:

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս