
Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը սեպտեմբերի 11-13-ը կգործուղվի Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն):
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:
Պատգամավորը Փարիզում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հանձնաժողովի նիստին: