Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն օդանավում ռումբի տեղադրման մասին տեղեկություն ստանալուց հետո չնախատեսված վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին ասել է Էրզրումի նահանգապետ Մուստաֆա Չիֆթչին:
Մասնագետները զննում են ինքնաթիռը:
Նա տեղեկացրել է, որ, եթե տեղեկությունը հերքվի, Հնդկաստանից Գերմանիա մեկնող ինքնաթիռը կշարունակի թռիչքը։ Էրզրումի օդանավակայանն այժմ փակ է թռիչքների համար։