Մարդկանց մեծամասնության մոտ ժամանակ առ ժամանակ շրթունքի վրա հերպես է առաջանում, սակայն ոմանք շատ ավելի ծանր են տանում այս հիվանդությունը: Գիտնականները պարզել են, որ տենդաբշտիկների առաջացման պատճառը ժառանգական հակումներն են,- գրում է WebMD-ն:Յուտայի բժշկական համալսարանի վարակաբան` Ջոն Քրեյզելը իր գործընկերների հետ բացահայտել է այսպես կոչված հերպեսի C21orf91 գենը: Սակայն հերպեսի դեպքերի միայն 21 տոկոսի պատճառն է այս գենը, մնացած դեպքերում այն կարող է առաջանալ, օրինակ, արևից, քամուց, վնասվածքներից կամ սթրեսից:Կատարված բացահայտումը ապագայում թույլ կտա մարդկանց շրջանում նախապես որոշել ռիսկային խումբը և մշակել նոր թերապիա, որը ոչ միայն կկրճատի վիրուսի ակտիվության տևողությունը, այլեւ կկանխի գենի գործունեությունը:
Հերպեսի ակտիվացման պատճառը գեներն են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ