
Արդեն 5 տարի է` սեպտեմբերի 7-ը նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր»: Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 19-ին։
Օդի աղտոտվածությունը սահմաններ չի ճանաչում: Մենք բոլորս կիսում և շնչում ենք նույն օդը, ըստ այդմ բոլորս պարտավոր ենք պահպանել մթնոլորտը և ապահովել մաքուր օդ բոլորի համար:
Օդի աղտոտվածությունն ուղղակիորեն ազդում է մարդու առողջության և էկոհամակարգերի վրա:
Օրվա խորհուրդն է երկրների ուշադրությունը սևեռել օդի աղտոտվածության խնդրին, իրազեկել հասարակությանը՝ օդի հնարավոր աղտոտումներից խուսափելու համար և միանալ՝ հանուն մաքուր օդի: