
«Լոկոմոտիվը» պաշտոնապես հայտնել է «Ֆերենցվարոշից» Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սեւիկյանին վարձակալելու մասին։
23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը և ներառում է գնման տարբերակ։
2023/2024 մրցաշրջանի առաջին կեսը եզրային հարձակվողն անցկացրել է Նիժնի Նովգորոդի «Պարիում»:
2024 թվականի հունվարին Սևիկյանը տեղափոխվել է «Ֆերենցվարոշ»։ Բուդապեշտյան ակումբի կազմում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։