
Սեպտեմբերի 10-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 29 հարց, սակայն դրանց մեծ մասը չզեկուցվող է։
«Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է մի քանի նախագիծ, որոնց թվում է նաև տրանսպորտային միջոցների սակագները չթանկացնելը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն էլ սկսել է ակցիաների շարք՝ «Ո՛չ քաղաքային տրանսպորտի թանկացմանը», «Ո՛չ թալանին» կարգախոսով, որոնք իրականանում են Երևանի տարբեր վարչական շրջաններում։
«Մայր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի համաձայն՝ քաղաքային տրանսպորտը 1 ուղևորափոխադրման համար շարունակելու է մնալ 100 դրամ, իսկ շատ օգտվելու դեպքում՝ 100 դրամից քիչ։ Թոշակառուների և հաշմանդամների համար էլ առաջարկվում է տրանսպորտը դարձնել անվճար։
Աննա Սրապիոնյան