
Նոյեմբերի 22-ին`ժամը 23.05-ին ահազանգ է ստացվել, որ ԲՄՎ մակնիշի 02 ՍՕ 070 պետհամարանիշի ավտոմեքենան Աշոցքի ՀՓՋ-ից մոտ 100 մ հեռավորության վրա, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները կանխել են ավտոմեքենայի գազաբալոնից գազի արտահոսքը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդ,1969 թվականին ծնված Ոսկան Ոսկանյանին, ուղևոր` 1970 թվականին ծնված Արմեն Բաղդասարյանին` երկուսն էլ Աշոցք գյուղի բնակիչներ, որոնց 1-03 ծառայության աշխատակիցները տեղափոխել են Աշոցք գյուղի հիվանդանոց:Ո.Ոսկանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ա.Բաղդասարյանինը` բավարար: