ՀՀ զբոսաշրջիկների թիվը նվազել է և չի դարձել 15 մլն, ինչպես նախատեսել էր Նիկոլ Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հեռավոր 2019-ին, երբ ներկայացնում էր Մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումների նախագիծը, հստակ սահմանումներ էր դրել, որ կառավարության յուրաքանչյուր քայլ տանելու է դրան։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը սահմանել էր, որ մինչեւ 2050 թվականը Հայաստան այցելող զբոսաշրջկների թիվը պետք է հասցնել 15 միլիոնի:

ArmLur.am-ը կներկայացնի մի քանի տվյալ՝ ցույց տալու համար, թե ինչքան հեռու է ներկայիս իշխանությունը հենց իր իսկ սահմանած նպատակակետերից։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ 2024 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 599 հազար 745 զբոսաշրջիկ, ինչը 29 875-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա ամփոփ ցուցանիշը նույնիսկ մոտ չէ վարչապետի սահմանած 15 միլիոնին։

Նախորդ տարի ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 2 մլն 316 հազար 666 մարդ, իսկ ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակը՝ 1 մլն 611 հազար 476 մարդ, Ներքին զբոսաշրջիկների թվաքանակը՝ 2 մլն 303 հազար 610 մարդ։

Ստացվում է, որ Մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումներ նախագիծը ոչ միայն ծախողման ճանապարհին է, այլ նաև մոռացման, քանի որ չի երևում ակնհայտ որևէ քայլ Հայաստանի զարգացմանն ուղված, որոնք սահմանվել էին նշված ծրագրի նախագծում։

Օրերս ArmLur.amգրել էր, որ ՀՀ ժամանող ՌԴ քաղաքացիների թիվը նվազել է։

Եթե նախորդ 2 տարիներին զբոսաշրջությամբ Հայաստան ժամանած քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանից էր, այժմ այդ թիվը նվազել է․ նախկինում մինչև 500 հազար ՌԴ քաղաքացի էր գալիս Հայաստան, այժմ ՌԴ-ից Հայաստան եկողների թիվը ավելի է նվազել՝ դառնալով 395 հազար 688 մարդ։

ArmLur.am-ը նկատեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 435 775 զբոսաշրջիկ, ինչը 14 հազար 206-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Էմմա Միքայելյան




Լրահոս