Էդգար Ղազարյանը տեղյակ չէ, թե այդ ինչ ծանր հանցանք է գործել, որ կանչվել է Քննչական կոմիտե։
Երեկ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում էր արել.
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժնի կողմից սեպտեմբերի 7-ին ժամը 10:00 հրավիրված եմ հարցաքննության` վկայի կարգավիճակով։
Ինձ էլ է հետաքրքիր իմանալ, թե ինչ «ծանր հանցանք» եմ գործել կամ դրան մասնակից եղել, որը գրավել է ադրբեջանա-թուրքական ռեժիմի ուշադրությունը»:
Այսօր լրագրողների հետ զրույցում Ղազարյանն ասաց, որ նրան մեկ բան էր հայտնի.
« ՔԿ Երևան քաղաքի Քննչական վարչության Ծանր հացագործությունների քննության բաժին։ Քրեական օրենսգրքով կա հացագործության 4 տեսակ, որից ամենաշատը ծանր և առանձնակի ծանր տեսակներն են, որոնց համար նախատեսված է շատ մեծ պատիժ։
Երկար եմ մտածել, բայց չեմ կարողացել մտաբերել՝ ինչ ծանր հանցանք եմ գործել։ Կարծում եմ մի բան եղած կլինի, հիմա դա եմ մտաբերում.հարսանիք ենք գնացել էս վերջերս և հարկ վճարողների կենացը չենք խմել։ Դրանից բացի մտքովս ոչինչ չի անցնում»,-ասել է Էդգար Ղազարյանը։
Էդգար Ղազարյանընշել է նաև, որ իրեն կանչել են հենց այն նույն վարչությունից, որտեղ չեն կարողացել բացահայտել իր դեմ կատարած բռնության գործը, նաև հենց այս վարչությունում են գտնվում բոլոր քաղաքական գործերը։
Ղազարյանը գրեթե չի կասկածում, որ իրեն սխալմամբ են կանչել՝ շփոթելով այլ անձի հետ։
Էմմա Միքայելյան