Միջին անվանական աշխատավարձը չի յոթապատկվել. 2050 թվականի ռազմավարության չիրականացված երազները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թ օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի մասով ուշագրավ խոստումներ շռայլեց. մինչև 2050 թվականը պետք է յոթապատկել միջին աշխատավարձը։

2024 թվականի հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը  266.990 դրամ է կազմել, այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Պետական հատվածում 2024-ի հունվար ամսին այն կազմել է 208.071 ՀՀ դրամ, մասնավոր հատվածում՝ 291.429 ՀՀ դրամ։

Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307 հազար 655 դրամ։

Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 213 հազար 443 դրամ, մասնավոր հատվածում՝ 345 հազար 621 դրամ։

Համեմատելով հունվար և մարտ ամիսներին արձանագրված միջին ամսական անվանական աշխատավարձը՝ կնկատենք թվերի չնչին աճ՝ 6-9%։ Սակայն սրան զուգահեռ՝ անհրաժեշտ է նշել, որ պակասել է ՀՀ քաղաքացու սպառողական զամբյուղի մթերքները, բայց բարձրացել է արժեքը։ Այս հարցն էլ ունի մի պատասխան.պատճառը թանկացումներն են։

2024թ․ հուլիս ամսվա կտրվածքով, 2023թ. նույն ամսվա համեմատ, ամենաբարձր գնաճ են գրանցել 26,8% կարտոֆիլը և 14,3% բանջարեղենը, իսկ ամենացածրը՝ -0,4% հացը։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի 2050 թվականի ռազմավարության ևս մեկ կետ այդպես էլ չի իրականացել։

Էմմա Միքայելյան




Լրահոս