
Մոսկվայի մարզի Օդինցովսկի շրջանի Լեսնոյ Գորոդոկ ավանում հրդեհվել է ավտոմոբիլային բազմամակարդակ կայանատեղի:
Նախնական տեղեկություններով, զոհվել է երկու մարդ, այրվել 20-ից ավելի մեքենա, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հաղորդվում է, որ հրդեհը մեկուսացվել է 713 քմ տարածքում: